Ռուսաստանը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ խուսափել լարվածության սաստկացման տանող քայլերից

18:34 • 13.11.14

Մոսկվան կոչ Է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ խուսափել այնպիսի քայլերից, որոնք տանում են լարվածության սաստկացման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:


«Մենք խիստ անհանգստացած ենք ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած միջադեպից, որը հանգեցրել է մարդկանց զոհվելուն: Խորը ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին,-ասել է նա,-Ռուսաստանի դիրքորոշումն արտացոլված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 12-ի հայտարարության մեջ»:

 

«Հաստատակամ կոչով դիմում ենք հակամարտության կողմերին՝ խուսափելու այնպիսի քայլերից, որոնք տանում են տարածաշրջանում լարվածության սաստկացման,-նշել է Լուկաշևիչը,- Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը հիշեցնում ենք նրանց պատասխանատվության մասին հակամարտության խաղաղ լուծում գտնելու պարտավորության կատարման առումով, որը նրանք ստանձնել են Սոչիի, Նյու Պորտի և Փարիզի հանդիպումներում»:

 

«Ռուսաստանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ կշարունակի ղարաբաղյան հակամարտութըյան կարգավորման գործում կողմերին աջակցություն ցուցաբերելու նպատակասլաց ջանքերը,– ասել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։