Ուղղաթիռի խոցումը և Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարությունը պատերազմական գործողությունների վերսկսում է նշանակում. քաղաքագետ

19:52 • 13.11.14

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ռազմական ուղղաթիռի խոցումը և այնուհետ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի օդուժի տարածքը ոչ թռիչքային գոտի համարելը հստակ նշանակում է մեկ բան՝ պատերազմական գործողությունների վերսկսում:
 

Այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց Աղասի Ենոքյանը՝ հավելելով.«Սա նշանակում է լարվածության աճ, ըստ որում՝ բավականին լուրջ, և մյուս կողմից ՝ սա տեխնիկական լրջագույն խնդիր է դնում մեր առաջ, որովհետև մինչև հիմա մենք հասկանում էինք, որ գոնե հակաօդային պաշտպանության համակարգերը մեզ մոտ գերազանցում են Ադրբեջանին: Այնպես որ՝ կարծում եմ, որ լավ ուղղությամբ չտանող ճանապարհ է»:

 

Քաղաքագետը հավելեց, որ առայժմ դժվարանում է դատողություններ անել, թե ինչով էր սա պայմանավորված, բայց ասաց, որ ամեն դեպքում՝ այն լուրջ մարտահրավեր է Մինսկի խմբին, միջազգային հանրությանը: