Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունն Ադրբեջանից անցել է Բելգիային
Եվրոպայի խորհրդի գործադիր մարմնի՝ Նախարարների կոմիտեի նոր նախագահող է դարձել Բելգիան:
Թագավորությանը Նախարարների կոմիտեի նախագահությունն է փոխանցել Ադրբեջանը։ Այս մարմինը կոչված է պաշտպանել մարդու իրավունքները, հաղորդում է ТАСС-ը:
Բրյուսելը որպես առաջնահերթություն երեք աշխատանքային ուղղություն է նշել առաջիկա վեց ամիսների համար: Դա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացումն է, այդ թվում՝ դրա բարեփոխման շարունակությունը, Եվրամիության, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի միջև գործունեության ոլորտների բաժանումը, ԵՄ անդամ պետություններում իրավունքի գերակայության և ժողովրդավարության ուժեղացումը:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահության ժամանակ Ադրբեջանի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկվել ինչպես Եվրոպայի խորհրդում, այնպես էլ Եվրախորհրդարանում այն բանի համար, որ երկրի ներսում ճնշում են գործադրել լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ՝ այդպիսով խախտելով մարդու իրավունքները:










