Եվրախորհրդարանը վավերացրել է Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագիրը

15:29 • 13.11.14

Եվրախորհրդարանը վավերացրել է Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Լիագումար նիստի ժամանակ 529 եվրապատգամավոր սատարել է վավերացումը, ինչը մեծամասնություն է համարվում:

 

Մոլդովայի խորհրդարանն իր կողմից նույն համաձայնագիրը վավերացրել էր դեռ հուլիսին: