Ինքնահրկիզում՝ Գյումրիում. 36-ամյա երիտասարդի առողջական վիճակը ծանր է

16:43 • 13.11.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 13-ին, ժամը 13.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 12.50-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 18 տան բնակիչը է հրկիզել է իրեն: 

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ թիվ 18 տան բակում 1978թ. ծնված Ա. Հ.-ն հրկիզել է իրեն, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Գյումրու ԲԿ: 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: