Հյուրանոցի հյուրերից մեկը գաղտնի տեսագրել է` ինչպես է մաքրուհին փորփրում իր իրերը սենյակը մաքրելուց առաջ (տեսանյութ)
YouTube-ի օգտատերերից մեկը գաղտնի տեսագրել է, թե ինչպես է հյուրանոցի մաքրուհին փորփրում իր իրերն ու նոր անցնում սենյակը մաքրելուն: Ինչպես հայտնում է NEW YORK DAILY NEWS-ը` նա տեսանյութը տեղադրել է համացանցում, որից հետո այն 1 մլն-ից ավել դիտում է ունեցել:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է հյուրանոցի մաքրուհին փորձում միացնել բնակչի պլանշետը, ապա փորփրում է PlayStation 3 խաղերի հավաքածուն: Կապույտ պաշտպանիչ ձեռնոցներով կինը նաև միացնում է տիրոջ նոութբուքը, ապա նոր սկսում մաքրել սենյակը:












