ԵԱՀԿ մշտական խորհուրդը քննարկում է Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի խոցման հարցը

15:11 • 13.11.14

ԵԱՀԿ մշտական խորհուրդը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ներառյալ երեկ՝ նոյեմբերի 12-ին, ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանման միջադեպը: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ հաղորդագրությունն ուղեկցելով լուսանկարով:

 

«ԵԱՀԿ մշտական խորհուրդը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ներառյալ՝ երեկ ուղղաթիռի կործանումը»,- մասնավորապես գրել է նա:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ: