Ջենթլմեն Պուտինը. ՌԴ նախագահի վերաբերմունքը կանանց (լուսանկարներ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարգալից ժեստը Պեկինում կայացած ԱԽՏՀ գագաթաժողովի ընթացքում միջազգային դիվանագիտական սկանդալ էր առաջացրել։ Թիկնոցը Չինաստանի առաջին տիկին Պեն Լիյուանի վրա գցելով՝ Պուտինը խախտել է «քաղաքական էթիկան»։

Այդ պահն ակտիվ քննարկվել է համացանցում չինացի օգտատերերի շրջանում, իսկ պետական ԶԼՄ-ները նույնիսկ «մշակել» են հաղորդումները՝ ջնջելով այն կադրերը, որտեղ Պուտինը «սիրահետում» է Չինաստանի նախագահի կնոջը։ Ի պատասխան այդ քննադատությանը՝ Կրեմլում կոչ են արել չսարքել սկանդալ դատարկ բանից։
«Ավանդույթ է, թե ոչ, կին է, թե ոչ, սական բոլորը հավասարապես են մրսում»,- հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պոսկովը։
Forbes պարբերականը հիշել է Ռուսաստանի նախագահի կողմից կանանց հանդեպ հարգալից վերաբերմունքի այլ դրսևորումներ։
Պաշտոնները նշված են այն պահին համապատասխան, երբ արվել են լուսանկարները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Սանկտ Պետերբուրգ, 2013թ.

Առաջին ֆրանսիացի կին տիեզերագնաց Կլոդի Անդրե Դայե, 2000թ.

Նիդեռլանդների թագուհի Բեատրիքս, 2001թ.

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդ, Լոնդոն, 2003թ.

Մեծ Բրիտանիայի վարչապետի կինը՝ Շերի Բլեր

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդ, Սանկտ Պետերբուրգ, 2013թ.

Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկո, 2010թ.

ԱՄՆ առաջին տիկին Լորա Բուշ, 2006թ.

Դերասանուհի Օլգա Դրոզդովա, 2006թ.











