Բեքհեմի որդին Burberry-ի գովազդից 71.000 դոլար հոնորար է ստացել

17:28 • 13.11.14

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի որդու՝ Ռոմեո Բեքհեմի և Burberry ընկերության միջև գովազդային պայմանագրի արժեքը 71.000 դոլար է, գրում է lenta.ru-ն՝ Daily Mail-ին հղումով։

 

Burberry-ի ֆինանսական գծով ղեկավար Քերոլ Ֆեյրվևերը հայտարարել է, որ իրենց ոչինչ հայտնի չէ ընկերության կողմից Բեքհեմի կրտսեր որդուն վճարված գումարի մասին։

 

Նա նաև հրաժարվել է մեկնաբանություններ տալ, թե ինչն է հիմք հանդիսացել տղայի հետ պայմանագիր կնքելու համար՝ նրա մոդելային արտաքին տվյալնե՞րը, թե՞ նրա հանրահայտ ազգանունը։

 

«Սիրով Լոնդոնից» կոչվող Սուրբծննդյան հոլովակը հրապարակվել է նոյեմբերի 3-ին։ 4 րոպեանոց տեսանյութում, բացի Ռոմեո Բեքհեմից, նկարահանվել է նաև ավելի քան 50 պարող։

 

Հրապարակումից ի վեր հոլովակն ունի 5 միլիոնից ավելի դիտում։ Այն մասին, որ Ռոմեոն նկարահանվում է գովազդային հոլովակում, հայտնի էր դարձել սեպտեմբերի վերջին։

 

2013-ին 12-ամյա դերասանն արդեն մասնակցել է Burberry ընկերության գովազդային արշավին։