ՀՀ անձնագրային ծառայությունը կեղծ անձնագիր է տրամադրել Վրաստանի քաղաքացուն

11:37 • 14.11.14

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վրաստանի Հանրապետության քաղաքացուն կեղծ հիմքերով անձնագրավորելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՔԾ մամուլի բաժնից, համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, 2008 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնականի անձնագրային ծառայությունից Վրաստանի Հանրապետության քաղաքացին ստացել և մինչև 2014 թվականը օգտագործել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կեղծ անձնագիր:
Կատարվում է նախաքննություն: