ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն բացել է ևս 4 ներկայացուցչություն
Հաճախորդներին ավելի մոտ լինելու նպատակով ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն բացել է ևս 4 ներկայացուցչություն:
Հատկանշական է, որ բոլոր ներկայացուցչությունները գտնվում են մարզերում՝ «ԱՐՏԱՇԱՏ» (ՀՀ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց, 23 շենք, 49/2), «ՀՐԱԶԴԱՆ» (ՀՀ, ք. Հրազդան, Մ. Բաղրամյան թաղամաս, Զ. Անդրանիկի պողոտա 154, 2-րդ հարկիթիվ 9 տարածք), «ԳԱՎԱՌ» (ՀՀ, ք. Գավառ, Բոշնաղյան փողոց 1) և «ԵՂԵԳՆԱՁՈՐ» (ՀՀ, ք. Եղեգնաձոր, Մոմիկի փող. 6/Ա-44):
Այսպիսով, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն դառնում է ավելի մոտ ոչ միայն մարզային բնակիչների, այլ նաև բոլոր նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Հայաստանով թե՛ գործնական, թե՛ զբոսաշրջության նպատակներով: Նոր ներկայացուցչությունները, համաձայն ընկերության որդեգրած ավանդույթի, նույնպես տեղակայված են հասանելիության տեսակետից առանցքային վայրերում, ինչը, այլ խոսքերով, դրանք վերածում է յուրօրինակ ձգողության կենտրոնների: Այսպես, եթե Դուք ճանապարհ եք ընկել և ընթացքում ապահովագրական ծառայության կարիք ունեք, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ կլինի ձեր կողքին:
«Մենք նախատեսում ենք բացել ևս 10 ներկայացուցչություններ մարզերում և ակնկալում ենք, որ դա տեղի կունենա այս տարվա ընթացքում»,-նշեց ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը՝ հավելելով, որ այդպիսով ընկերության ներկայացուցչությունների քանակը կգերազանցի երեք տասնյակը:










