ՄԻՊ ներկայացուցիչն այցելեց ՍԴ-ի դիմաց բողոքի ցույցի մասնակիցներին (տեսանյութեր)
12.44
Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ցույց անցկացնող քաղաքացիներին այցելեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակից Մարտիկ Մարտիրոսյանը:
«Մամուլից ստացել ենք տեղեկություն, որ այստեղ հավաք է իրականացնում, ոստիկանների և քաղաքացիների միջև միջադեպ է եղել: Բոլոր դեպքերում մենք գալիս ենք մարդկանց իրավունքները պաշտպանենք, այս դեպքը բացառություն չէ»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Վերջինս զրուցեց քաղաքացիների հետ, լսեց նրանց բողոքները ոստիկանության ծառայողների վարքագծի շուրջ:
«Եթե քաղաքացիների թվում է, որ ոստիկանները հանցագործություն են կատարել, այդ դեպքում կարող են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել պատկան մարմիններին: Եթե ինչ-որ կերպ ոտնահարվել է մարդու իրավունքները, դիմեք Մարդու իրավունքների պաշտպանին»,-ներկայացրեց Մարտիկ Մարտիրոսյանը:
Իսկ թե ոստիկանությունն ինչու է արգելել ակցիայի մասնակիցների ազատ տեղաշարժի իրավունքը, ՄԻՊ ներկայացուցիչը նշեց, որ այդ պարզաբանումներն իրենք պետք է ստանան ոստիկանությունից:
11.10
Ակցիայի մասնակիցներից մի տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, և այս պահին նրան բժշկական օգնություն են ցուցաբերում շտապ բուժօգնության բժիշկները: Քաղաքացին զոհված զինծառայողներից մեկի հայրն է, ում ոստիկանները հեռացրել էին Սահմանադրական դատարանի տարածքից:
10.57
Սահմանադրական դատարանի դիմաց այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում մինչ ՍԴ-ն քննում է ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրերի սահմանադրականության հարցը:
Սակայն ոստիկանները նրանց Սահմանադրական դատարանի մայթից տեղափոխեցին այլ մայթ՝ պատճառաբանելով, որ փակում են մայթը և խախտում այլոց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Ակցիային մասնակցում են «Ազգային ինքնորոշու միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անդրիաս Ղուկասյանը, Քաղաքացիական պայմանագրի նախագահության անդամ Ալեն Սիմոնյանը և մի խումբ այլ քաղաքացիական ակտիվիստներ:
ՍԴ-ի մոտ են նաև այն մահացած զինվորների մայրերը, որ մշտապես ցույցեր են անում կառավարության դիմաց: Նրանց ևս ոստիկանները փորձում են հեռացնել ՍԴ-ի դիմացից:
.jpg)
.jpg)
.jpg)










