Ունևոր զբոսաշրջիկների համար կարագացվի բրիտանական վիզա ստանալու գործընթացը. ԶԼՄ-ներ
Մի շարք երկրների՝ Մեծ Բրիտանիա այցելելու ցանկություն ունեցող ունևոր զբոսաշրջիկների համար ավելի հեշտ կլինի վիզա ստանալ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն` The Independent-ին հղումով, այս մասին հայտարարել է վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հույս ունի գրավել հարուստ զբոսաշրջիկներին և գործարարներին` զբոսաշրջային վիզա ստանալու գործընթացը հեշտացնելով: Այժմ ունևոր զբոսաշրջիկները կարող են ձևակերպել անհրաժեշտ փաստաթուղթը ընդամենը 24 ժամում` շուրջ 760 եվրո վճարելով: Իշխանությունների կարծիքով` հարուստ զբոսաշրջիկների թվաքանակի ավելացումը թույլ կտա խթնել երկրի տնտեսությունը:
Վիզա ստանալու հեշտացված պայմաններն արդեն հասանելի են զբոսաշրջիկների համար Հնդկաստանից և Չինաստանից, բայց 2015-ի ապրիլից ցուցակում կընդգրկվեն ևս 7 երկիր, որոնց թվում` Արաբական Միացյալ Էմիրությունները, Թայլանդն ու Ֆիլիպինները:










