Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է լայկրայից տրիկո հագնել՝ վախենալով կորցնել ընտրողների ձայները
Russia Today-ը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը մերժել է Ավստրալիայի իր գործընկերոջ՝ միասին վազքի դուրս գալու առաջարկը:
Պատճառը լայկրայից մարզահագուստն է, որ նա պետք է հագներ: Ըստ Քեմերոնի՝ այդ տեսքով հայտնվելը կնվազեցներ վերընտրվելու իր հնարավորությունները:
Քեմերոնն այս մասին հայտարարել է Բրիսբենում Մեծ 20-յակի գագաթաժողովին ընդառաջ գործարար ոլորտի առաջնորդների հետ ընթրիքին:
2015-ի մայիսին Մեծ Բրիտանիայում վարչապետի ընտրություններ են:










