Չինաստանում կոռումպացված կուսակցականի տանը 37 կգ ոսկի և մոտ 20 մլն դոլար են գտել

11:50 • 14.11.14

Չինաստանում Beidaihe Water Supply Corporation խոշոր ընկերության նախկին ղեկավար Մա Չաոցյունը մեղադրվում է կաշառակերության, պետական միջոցների ապօրինի յուրացման և հափշտակության համար, գրում է TASS գործակալությունը։

 

Ըստ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կարգապահության վերահսկման կենտրոնական կոմիտեի հաշվետվության՝ Չաոցյունի տանը հայտնաբերել են 37կգ ոսկի, 62 բնակարանի սեփականության վկայական և կանխիկ 120 մլն յուան (19.6 մլն դոլար)։