Չինաստանում մեծ պահանջարկ են ստացել Պուտինի, Օբամայի և Սի Ցզինպինի «կոստյումները»` ԱԽՏՀ գագաթնաժողովից

00:12 • 14.11.14

Չին ձեռնարկատերերն սկսել են վաճռել կոստյումներ վաճառել, որոնք կարված են Պուտինի, Օբամայի և Սի Ցզինպինի կրած պիջակների օրինակով, որոնք առաջնորդները կրել են ԱԽՏՀ գագաթնաժողովին՝ Պեկինում:


Ինչպես գրում է РИА Новости-ն` Channel News Asia-ին հղումով, Պեկինում անցկացված միջոցառման ժամանակ համաշխարհային առաջնորդները ներկայացել էին այսպես կոչված` Մաոյի ոճով հանգնված` կրելով ավանդական չինական մետաքսե պիջակներ:


Միջառումից օրեր անց, երբ ԶԼՄ-ներում տարածվեցին առաջնորդների լուսանկարները, չինացի ձեռներեցներն սկսեցին պիջակների կրկնօրինակները վաճառել յուրաքանչյուրը 44 դոլարով: Վաճառականների խոսքով` պիջակների պահանջարկը մեծ է. հաճախորդները ստիպված են լինում ապրանքին 20 օր սպասել: