ԱՄՆ-ի նախկին նախագահները սկսել են «պատերազմել» սոցկայքերում
ԱՄՆ-ի նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը և Ջորջ Բուշը որոշել են շփվել սոցկայքերում՝ սահմանելով նոր հեշթեգեր, գրում է ДНИ.ru-ն։
Բիլ Քլինթոնը Twitter-ում գրել է, որ հետաքրքրվում է իր գործընկեր Ջորջ Բուշ կրտսերից, թե ինչու նա մինչ այժմ գրանցված չէ այդ սոցկայքում։
Լուսանկարում Քլինթոնը կարդում է Բուշի «41. Իմ հոր դիմանկարը» գիրքը, որը վերջինս ուղարկել է հայտնի քաղաքական գործիչներին որպես նվեր։ Քլինթոնը շնորհակալություն է հայտնել Բուշին նվերի համար և գրել հետևյալ հեշթեգը՝ #HowAreYouStillNotOnTwitter (Ինչո՞ւ դու մինչև հիմա չկաս Twitter-ում)։
Բուշի պատասխանը չի ուշացել։ Նախկին նախագահը հրապարակում է արել մեկ այլ սոցկայքում՝ Instagram-ում։ «Շնորհակալություն, 42-րդ։ Հույս ունեմ, քեզ դուր կգա քո ընկեր 41-րդի մասին գիրքը»,- գրել է Բուշը և նշել հետևյալ հեշթեգը՝ #HowAreYouStillNotOnInstagram (Ինչո՞ւ դու մինչ հիմա չկաս Instagram-ում)։










