Ավստրալիայում ինքնասպան օձ են հայտնաբերել
Ավստրալիայում ինքնասպան օձ է հայտնաբերվել, որն ինքնասպան է եղել՝ կծելով ինքն իրեն: Այս մասին հաղորդում է lifenews.ru-ն՝ հղում կատարելով Daily Mail Australia-ին:
Օձ բռնող Մեթ Հեգանը, բնակչի զանգի հետքերով ժամանելով նրա տուն, բակում հայտնաբերել է դեռևս կենդանի օձին, որը շարունակում էր ինքն իրեն վնասել:
Մեթ Հեգանը պարզաբանել է, որ օձերն այդպես են վարվում, երբ ցավեր են ունենում. նրանք կծում են տվյալ հատվածը, որպեսզի թեթևացնեն սեփական տանջանքները:










