Կիվի թռչնի և կիսամերկ աբորիգենի հետ Մերկելի լուսանկարները համացանցի հիթ են դարձել (լուսանկարներ)

16:58 • 14.11.14

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G20 գագաթաժողովին մասնակցելու համար Ավստրալիայի ճանապարհին այցելել է Նոր Զելանդիա: Գերմանիայի կանցլերն այնտեղ շփվել է վայրի բնության և տեղի Մաորի ցեղի աբորիգենների հետ, գրում է korrespondent.net-ը:

 

Անգելա Մերկելը մասնակցել է Նոր Զելանդիայի խորհրդանիշ համարվող Կիվի թռչնի «ազատագրման» արարողությանը: Մերկելի լուսանկարները «պայթեցրել» են համացանցը՝ Եվրոպայում համացանցի օգտատերերի շրջանում առաջացնելով ակտիվ քննարկումներ:

 

Կանցլերը, շփվելով թռչնի հետ, անցել է մաորիական ցեղի ողջունման ծեսը, երբ երկու մարդիկ հանդիպելիս դիպչում են իրար քթերով:

 

Ելույթ ունենալով՝ Մերկելը շնորհակալություն է հայտնել, որ Նոր Զելանդիան աջակցում է Եվրոպային Ռուսաստանի դեմ «պատժամիջոցների պատերազմում»: