Ռիո դե Ժանեյրոյում հայտնվել է առաջին նուդիստական լողափը

16:41 • 14.11.14

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում բացվել է առաջին նուդիստական լողափը, հայտնում է lenta.ru-ն՝ Fox News -ին հղումով։

 

Թարգմանաբար «Ծիրանի լողափ» նշանակող Abrico Beach-ը տեղակայված է քաղաքի կենտրոնից մեքենայով մեկ ժամ հեռավորության վրա։

 

Լողափի բացումը մի շարք ակտիվիստների ջանքերի շնորհիվ է, ովքեր 2013-ին նուդիստների իրավունքների պաշտպանության համար «թոփլես»՝ առանց շապիկի, ակցիա էին կազմակերպել քաղաքի Իպանեմա շրջանում։

 

Լողափը նախկինում էլ հայտնի էր առանց լողազգեստի հանգստացողների և արևի լոգանք ընդունողների շրջանում։ Այժմ այն ունի պաշտոնական կարգավիճակ՝ որպես նուդիստների հանգստավայր, որն ամրապնդվել է քաղաքապետ Էդուարդո Պաեսի հրամանագրով։

 

Ըստ ակտիվիստների՝ քաղաքապետի նման քայլը կարող է նպաստել զբոսաշրջությանը, քանի որ քաղաքում հայտնվել է այնպիսի վայր, որը կհետաքրքրի զբոսաշրջիկներին։

 

Լողափը որպես այցելության վայր գրանցվել է նաև Trip Advisor կայքում, որտեղ այցելուները գնահատում են վայրը և հայտնում են իրենց կարծիքները։