Օբաման 5 մլն ներգաղթյալի օրինական կարգավիճակ է երաշխավորում. ԶԼՄ-ներ

12:44 • 14.11.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է ներգաղթի ոլորտում լայնածավալ բարեփոխումների մասին հայտարարել, ինչի արդյունքում մինչև 5 միլիոն անօրինական ներգաղթյալ կմնա ԱՄՆ-ում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

New York Times թերթի և Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ Օբաման պատրաստվում է թույլ տալ ԱՄՆ-ում մնալ այն երեխաների ծնողներին, որոնք ծնունդով երկրի քաղաքացիներ են:

 

Ամերիկացի նախագահը նաև պատրաստվում է երկարաձգել 2-ամյա ծրագիրը, որն անհնարին է դարձնում երիտասարդ ներգաղթյալների արտաքսումը:

 

Սպասվում է, որ հանրապետականները կտրականապես դեմ են լինելու այդ քայլին:

 

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություններ տալ, մինչև Օբաման պաշտոնապես չհայտարարի բարեփոխման մասին: