Պարոնյան փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

11:10 • 14.11.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 14-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ս. Խ.-ի (ծնվ. 1937 թ.) դին: