Ռուսաստանում թոշակառու կինը պատմել է դատարանին հերոինի բուժիչ հատկությունների մասին
ՌԴ Կեմերովի շրջանում թոշակառու կինը դատարանում հայտարարել է, որ հերոին է ընդունել որպես ցավազրկող միջոց՝ ավելացնելով այն իր թեյի, սուրճի և կաթի մեջ, հայտնել են Կեմերովի շրջանի դատախազությունից, գրում է lenta.ru-ն։
Հենց այդ նպատակով է նա ձեռք բերել 25 գրամ հերոինը, որը ոստիկանները հայտնաբերել են կնոջ մոտ։ Չնայած նրան, որ թոշակառուն կտրուկ հերքել է, թե թմրանյութեր է վաճառել, մեղադրող կողմին, այնուամենայնիվ, հաջողվել է ապացուցել նրա մեղքը։
Դատարանը հաստատել է, որ Կիսելյովսկում բնակվող 68-ամյա կինն իր երկու թմրամոլ որդիների և թոռան հետ հերոին է վաճառել առնվազն երեք անգամ։
Թոշակառուն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ առանձնակի մեծ չափերի թմրանյութերի ապօրինի վաճառքի, վաճառքի փորձի, ինչպես նաև առանց վաճառելու մտադրության թմրանյութերի տիրապետման համար։










