Պուտին. Ռուսաստանի տնտեսությունը պատրաստ է նավթի գների անկմանը

14:50 • 14.11.14

Ռուսաստանի տնտեսությունը պատրաստ է դիմակայել նավթի գների անգամ «աղետալի» նվազմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Մենք մտածում ենք բոլոր սցենարների մասին, այդ թվում՝ այսպես կոչված էներգակիրների գների աղետալի նվազման մասին, ինչը բոլորովին հնարավոր է, մենք դա հաշվի ենք առնում»,- ասել է նախագահն Ավստրալիայում G20 գագաթաժողովից առաջ ТАСС գործակալությանը տված հարցազրույցում:

 

Պուտինը հայտնել է, որ գագաթաժողովի ընթացքում մի քանի հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

 

Ընդ որում՝ նա նշել է, որ մտադիր չէ ինքը բարձրացնել պատժամիջոցների խնդիրը: «Ինչո՞ւ պետք է ես դրա վրա ուշադրություն հրավիրեմ, ինչ-որ բանի մասին խնդրեմ: Դա անօգուտ է»,- ասել է Պուտինը: