Հռոմի պապը թույլ է տվել Վատիկանի գլխավոր հրապարակում աղքատների համար ցնցուղ տեղադրել

10:55 • 14.11.14

Աղքատների համար անվճար լոգախցիկներ կհայտնվեն Վատիկանի գլխավոր հրապարակում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով La Stampa-ին: Համապատասխան թույլտվությունը տվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

 

Սուրբ Պետրոսի սյունաշարի մոտ լոգախցիկների տեղադրման մասին միտքն առաջացել է հոկտեմբերին, երբ Սարդինիայից Ֆրանկո անունով մի մարդ, ով տասը տարի ապրել է փողոցում, հրաժարվել է իր 50-ամյակի առիթով ընթրիքի գնալ: Ինչպես բացատրել է Ֆրանկոն, փողոցում ապրելու պատճառով նրանից վատ հոտ է գալիս: Այնուամենայնիվ, Կոնրադ Կրաևսկի արքեպիսկոպոսը պնդել է իր հրավերի հարցում և ընթրել է այդ անօթևան մարդու հետ չինական ռեստորանում:

 

«Ընթրիքի ընթացքում Ֆրանկոն բացատրել է, որ Հռոմում միշտ կարելի է ուտելիք գտնել: Միակ բանը որ չկա, դա լողանալու տեղն է»,- հայտարարել է Կրաևսկին: