Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը Royal Variety Performance համերգին (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, ներկա են գտնվել ամենամյա Royal Variety Performance համերգին, որտեղ, ըստ ավանդույթի, գլխավոր հանդիսատեսը թագավորական ընտանիքի անդամներն են, գրում է buro247.ru-ն։
Մեկդարյա պատմությամբ միջոցառումն արդեն ավանդական է դարձել թագավորական ընտանիքի համար։ Հենց ապագա գահաժառանգը և նրա կինն են դարձել համերգի գլխավոր հյուրերը։ Նրանց առաջ ելույթ են ունեցել բրիտանական One Direction, Simply Red խմբերը, Էդ Շիրանը և ուրիշներ։
Հեռուստատեսությամբ համերգը կցուցադրվի դեկտեմբերի 2-րդ կեսին։ Այս շոուն ամենասպասվածներից և հեղինակավորներից է Մեծ Բրիտանիայում։







































