Ադրբեջանցի իրավապաշտպաններին Անդրեյ Սախարովի մրցանակ է հանձնվել

15:46 • 14.11.14

Օսլոյում տեղի է ունեցել ադրբեջանցի իրավապաշտպաններին Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի հիմնած Անդրեյ Սախարովի անվան մրցանակի հանձնման արարողությունը։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, մրցանակներն Օսլոյում ստացել են քաղբանտարկյալների հարազատները:

  

NIDA  շարժման ակտիվիստ Ուլվի Հասանլին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ միջոցառումը բացել է Հելսինկյան կոմիտեի տնօրեն Հաուք Լունդը՝ խոսելով Ադրբեջանում քաղբանտարկյալների խմբի մասին:

 

Ավելի ուշ ելույթ է ունեցել բելառուս իրավապաշտպան Ալես Բելյացկին: Ի նշան Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի հետ համերաշխության՝ նա վերջինիս նկարով շապիկ է կրել:

 

Մրցանակը շնորհվել է Ինթիգամ Ալիևի դստերը, Լեյլա Յունիսի դստերը և Ռասուլ Ջաֆարովի եղբորը:

 

Ներկայում, ըստ տեղի իրավապաշտպանների, Ադրբեջանում կա մոտ 100 քաղբանտարկյալ: