ԱՄՆ-ում կինը կորած շանը հայտնաբերելու համար ավելի քան 35.000 դոլար է ծախսել
Վաշինգտոնի 39-ամյա բնակչուհին ավելի քան 35 հազար դոլար է ծախսել՝ փորձելով գտնել իր կորած շանը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:
Ջանեթ Մուխալյուֆին կորցրել է իր ռոտֆելլեր ցեղատեսակի շանը անտառաշատ վայրում՝ 2013 թվականի նոյեմբերի 9-ի:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ կինն իր սիրելի շան որոմումների համար էքստրասենս և մասնավոր խուզարկու է վարձել, շան կորչելու վերաբերյալ հայտարարությամբ հազարավոր թերթիկներ է փակցրել, ինչպես նաև՝ անտառում հսկող տեսախցիկ է տեղադրել:










