Թաթարստանում 4-րդ հարկից նետված ինքնասպանը կոտրել է անցորդի ողնաշարը

17:34 • 14.11.14

Թաթարստանում ինքնասպանը նետվել է շենքի 4-րդ հարկից և ընկել պատահական անցորդի վրա՝ վերջինիս հասցնելով ողնաշարի վնասվածք, գրում է ТАСС գործակալությունը։

 

Այդ մասին գործակալության թղթակցին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Թաթարստանի քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Անդրեյ Շեպտիցկին։

 

20-ամյա ինքնասպանը տեղում մահացել է, իսկ անցորդին անգիտակից վիճակում տեղափոխել են շրջանային հիվանդանոց, որտեղ նրան ախտորոշել են ողնաշարի կոտրվածք։

 

Փաստի առթիվ իրականացվում է ստուգում, որը կհաստատի դեպքի հանգամանքները, այդ թվում նաև ինքնասպանության դրդապատճառը։