Ռուսաստանից արտերկիր ավիատոմսերը թանկացել են 17 տոկոսով
Ռուսաստանից արտերկիր ավիափոխադրման միջին արժեքն անցած ամսվա ընթացքում կազմել է մոտ 18 հազար ռուբլի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկանալով 17,2 տոկոսով, գրում է ria.ru-ն:
«Նոյեմբերին Ռուսաստանից արտասահման ավիատոմսի միջին արժեքը 15 324 ռուբլուց ավելացել է 17 955 ռուբլու, կամ 17,2 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ վկայակոչելով Biletix գործակալության տվյալները:
Ընդ որում՝ նշվում է, որ ռուսները սկսել են տնտեսել միջազգային թռիչքների հարցում:
«Գործակալությունում նշում են, որ ռուսները սկսել են տնտեսել միջազգային թռիչքների հարցում: Անցած տարի ամենատարածված 10-ից 20 հազար ռուբլի գնային հատվածում ավիատոմսերի բաժինն այժմ կրճատվել է 49-ից մինչև 38,9 տոկոս»,- ասել է Biletix-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սիզինցևը:










