Վագրն առաջին անգամ մարդ է սպանել՝ միայն ճանկռոտելով
Հնդկաստանում՝ Բրահմապուրիի անտառում, վագրը մի կնոջ սպանել է ՝ միայն ճանկռոտելու միջոցով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Սա, ըստ աղբյուրի, առաջին նման միջադեպն է:
34-ամյա կինը զոհ էր գնացել արքայական բենգալական վագրին: Դատաբժշկական փորձաքննությամբ կնոջ մարմնին ոչ մի ժանիքի հետք չէր հայտնաբերվել:
Մեկ օր անց հայտնաբերվել էր վագրի մարմինը, և պարզվել էր, որ նա ատամ չի ունեցել:
Վագրերը սովորաբար իրենց զոհերին սպանում են՝ նրանց պարանոցը կծելով:










