Պարսից ծոցի երկրները մտադիր են համատեղ ռազմա-ծովային ուժեր ստեղծել
Ծովային նոր և լուրջ սպառնալիքները Պարսից ծոցի երկրներին ստիպում են ստեղծել համատեղ ռազմածովային ուժեր. հայտարարել է Ծոցի արաբական երկրների խորհրդի գլխավոր քարտուղար Աբդել Լաթիֆ ազ-Զիյանին՝ Քուվեյթում կայացած նիստից հետո:
Այս կառույցը միավորում է Արաբական թերակղզու 6 պետությունների՝ Սաուդիան Արաբիա, Բահրեյն, Քուվեյթ, Կատար, Օման և Արաբական Միացյալ Էմիրություններ:
«Աճող ծովային սպառնալիքներն ավելի վտանգավոր են դարձել և ավելի ուժգին են ազդում տարածաշրջանի շահերի վրա: Այդ պատճառով էլ Խորհուրդը որոշել է գործել՝ հակազդեցության համար անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ»,-ասել է ազ-Զիյանին:
Նրա խոսքով՝ Ծոցի երկրների առաջնորդները մշտապես շահագրգրռված են եղել սպառնալիքներին համատեղ դումակայելուն:










