Սա ռազմական հանցագործություն է, և հետաքննություն է պետք սկսել. Արկադի Տեր-Թադևոսյան

13:40 • 15.11.14

Հայկական ուղղաթիռը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խփելու հրամանը ակնհայտ է, որ տրվել է Ադրբեջանի Զինված ուժերի ղեկավարության կողմից, քանի որ հասարակ զինվորը չէր կարող նման քայլի գնալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:


«Ադրբեջանը ուզում է Հայաստանն ու ԼՂՀ-ն լարված վիճակում պահի ու դրա համար նման հրաման արձակեց: Այն զենքը, որով խոցել են ուղղաթիռը, չէր կարող պարզապես զինվորի ձեռքում հայտնվել, այդ հրահանգը վերևից էր: Ադրբեջանը որևէ զինվորական նորմ չի պահպանում, ու սա ռազմական հանցագործություն է և պետք է սկսել հետաքննություն»,-ասաց նա:


Արկադի Տեր-Թադևոսյանը նաև նշեց, որ հայկական կողմը պետք է համաչափ և կոշտ պատասխան տա:


«Մենք ռազմական գործողությունների ենք դիմում միայն այն ժամանակ, երբ իրենք հարձակվում են, բայց մենք նախահարձակ չենք լինելու: Վստահ եմ, որ զինվորականները ճիշտ կմտածեն, թե ինչ է պետք է անել այս իրավիճակում, ադրբեջանցիներին պատժելու համար, բայց դա չի լինի ստորություն»,- ասաց նա: