Ուկրաինայում մալայզիական օդանավի խոցման՝ ռուսական ԶԼՄ-ների ներկայացրած լուսանկարը հնարավոր է կեղծ է

13:57 • 15.11.14

Նոյեմբերի 14-ին ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցները հրապարակել էին արբանյակից արված լուսանկար, որում երևում էր, թե հուլիսին Դոնեցկում կործանված մալայզիական օդանավն ինչպես է խոցվում կործանիչի կողմից:

 

Լուսանկարի հրապարակումից հետո սկսվել էին դրա կեղծ լինելու շուրջ քննարկումները:

 

Այսօր, «Дождь»-ի փոխանցմամբ, ռուսաստանցի լրագրող Միխայիլ Լեոնտևն «անասուն» է անվանել բոլոր նրանց, ովքեր կասկածում են լուսանկարի իսկությանը: Այնուամենայնիվ, նա ընդունել է, որ վերջնական խոսքը պետք է ասեն մասնագետները:

 

Հակառակ «ճամբարից»՝ հիմնականում բլոգերներ, պնդում են, որ խոցման լուսանկարը ստացել են Google-ից 2012-ի մի լուսանկար օգտագործելով: