Սիրիացի «հերոս» տղայի մասին տեսանյութն իրականում բեմադրված է եղել (տեսանյութ)

13:17 • 15.11.14

BBC-ն հայտնում է, որ YouTube-ում միլիոնավոր դիտումների արժանացած հոլովակը սիրիացի «հերոս տղայի» մասին իրականում կեղծ է:

 

Տեսանյութը, որում սիրիացի տղան, սեփական կյանքը վտանգելով, դիպուկահարի կրակի տակ փրկում է սարսափահար աղջկա, նկարահանել է նորվեգացի ռեժիսոր Լարս Քլևբերգը:

 

Նկարահանող խումբն ինքն է խոստովանել լրատվամիջոցին, որ դիպվածը բեմադրված է: Նկարահանվել է ամռանը Մալթայում հենց որպես իրական ներկայացնելու մտադրությամբ: Ի դեպ, նկարահանվել է «Տրոյա» և «Գլադիատոր» ֆիլմերի նկարահանման տեղանքում: Իսկ սիրիացիների դերում հանդես եկած տղան ու աղջիկն իրականում պրոֆեսիոնալ մալթացի դերասաններ են:

A film being shot in a desert settingFilm crew in Malta