Քեմբրիջի դուքսն ու դքսուհին կմեկնեն ԱՄՆ
Քեմբրիջի դուքս Ուիլյամը և դքսուհի Քեյթ Միդլթոնը կայցելեն ԱՄՆ, հայտնում է rosbalt.ru-ն։
«Քեմբրիջի դուքսը և դքսուհին դեկտեմբերին կայցելեն ԱՄՆ։ Զույգը կմեկնի Նյու Յորք, որտեղ կայցելի Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր»,- հայտնել է Քենսինգթոնյան պալատի ներկայացուցիչը։
Քեյթը և Ուիլյամը Նյու Յորքում ներկա կլինեն բասկետբոլի խաղի՝ աջակցելով բրիտանական և ամերիկյան մարզական կազմակերպություններին։
Արքայազն Ուիլյամը կայցելի նաև Կոլումբիայի շրջան, որտեղ կմասնակցի կոռուպցիայի դեմ պայքարի և վայրի բնության օբյեկտների վաճառքին նվիրված գիտաժողովին։










