Օբաման ամերիկացիների անհանգստության 3 պատճառներից մեկն է նշել Ռուսաստանը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձյալ խիստ քննադատություն է հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ երկրի վարած քաղաքականությունը համարելով ամերիկացիների անհանգստության երեք պատճառներից մեկը, գրում է mk.ru-ն։
Առաջին երկու անհանգստացնող երևույթները, ԱՄՆ առաջնորդի խոսքով, Էբոլա վիրուսն ու «Իսլամական պետություն» խմբավորումն են:
Օբաման հանգամանալից ներկայացրել է «Իսլամական պետության» սպառնալիքը, որի դեմ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայում և Իրաքում, ապա խոսել է Էբոլա վիրուսի մասին, որը լուրջ անհանգստության առիթ է ամերիկյան հասարակության համար:
«Իրավիճակն Ուկրաինայում և ռուսական ագրեսիան նույնպես անհանգստացնում է մարդկանց»,-ասել է նա՝ ինչից հետո անդրադարձել է ԱՄՆ-ի ներքին խնդիրներին, ցածր տնտեսական աճին, սոցիալական անհավասարությանն ու գործազրկությանը:










