Կոռումպացված անձանց պետք է բանտարկել. Սաակաշվիլին՝ Ուկրաինայի մասին

15:07 • 15.11.14

Ուկրաինայում փաստացի չկա մի մարդ, ում Մայդանից հետո բանտարկել են՝ կոռուպցիայի մեղադրանքով: Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

 

«Կոռումպացված մարդկանց պետք է բանտարկել, սակայն Ուկրաինայում Մայդան տեղի ունեցավ, և փաստացի ոչ մի մարդու չբանտարկեցին: Առաջին իսկ ամիսներից մենք նստեցրինք կառավարության բոլոր կոռումպացված անդամներին: Սակայն նրանք երկար չմնացին բանտարկված: Մենք նրանց ասացինք, որ վերադարձնեն գումարները, որպեսզի բանտում չմնան: Նրանք բյուջե 1 մլն դոլար բերեցին», - ասել է Սաակաշվիլին:

 

Հիշեցնենք, որ 2013թ.-ի նոյեմբերին Ուկրաինայում բողոքի ակցիաներ սկսվեցին ընդդեմ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու՝ Կառավարության որոշման:

 

Ամիսներ տևած պայքարն ի վերջո ավարտվեց նախագահ Յանուկովիչի և կառավարության պաշտոնանկությամբ: