Սաակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք են կազմակերպել Թբիլիսիում

18:03 • 15.11.14

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ ռուսական օկուպացիայի, հայտնում է Interfax-ը:

Նախկին իշխող կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչների գնահատականով, հանրահավաքին 3 - 5 հազար մարդ է մասնակցում, որոնց մեծ մասը բերվել է շրջաններից: Նրանք նոր իշխանություններին մեղադրում են ռուսական օկուպացիային չդիմադրելու համար:


Նախատեսվում է, որ հավաքին Սաակաշվիլին Կիևից կմիանա ռադիոկապի միջոցով:


Սաակաշվիլին Վրաստանը լքել էր անցած տարվա նոյեմբերին և մինչ այժմ հայրենիք չի վերադարձել, որտեղ նոր իշխանությունները նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել: