ԵԱՀԿ-ն համաձայնեցրել է Դոնբասից զորքերը դուրս բերելու նախնական պլանը

13:12 • 15.11.14

Ուկրաինայի Դոնբաս շրջանում հրադադարի ռեժիմի համակարգման և վերահսկման համատեղ կենտրոնի ներկայացուցիչները համաձայնեցրել են զորքերը դուրս բերելու գրաֆիկի նախագիծը, ասվում է ԵԱՀԿ առաքելության ամենօրյա զեկույցում, փոխանցում է Корреспондент-ը։

 

Դիտորդների համաձայն՝ «կենտրոնի ուկրաինացի և ռուս ղեկավարները հայտնել են, որ համաձայնեցրել են զորքերի աստիճանաբար դուրսբերման գրաֆիկի նախագիծը և սկսել են քննարկել այն Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչների հետ»։

 

«Փաստաթղթի նախագիծը, որը ստորագրվել է հանդիպման ավարտին, նախատեսում է 3 փուլ՝ հրադադար (2 օր), ծանր սպառազինության դուրսբերում (5օր) և շփման գծում ուժերի տարանջատում՝ համաձայն մինսկյան հռչակագրի (21 օր)»,- նշվում է ԵԱՀԿ զեկույցում։