Ռուսաստանը Յանուկովիչին ու նրա ընտանիքի անդամներին չի հանձնի Ուկրաինային

14:39 • 15.11.14

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու նրա ընտանիքի անդամները, որոնց հանդեպ Կիևի նոր իշխանությունները հետախուզում են հայտարարել, չեն հանձնվի ուկրաինական իշխանություններին:

 

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտնել է իրավապահ մարմիններից մի աղբյուր:

 

«Հավանականությունը, որ հայր և որդի Յանուկովիչները, ինչպես նաև Ուկրաինայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները կհայտնվեն նոր իշխանությունների մոտ, գրեթե զրոյական է»,-ասել է գործակալության զրուցակիցը:

 

Նրա խոսքով՝ կարևոր հակափաստարկ է նաև այն, որ Ինտերպոլը հրաժարվել է Ուկրաինայի պաշտոնանկ ղեկավարներին ներառել փնտրվող հանցագործների ցանկում: