Անհայտ անձը կրակ է բացել ամերիկյան բարերից մեկում

19:55 • 16.11.14

Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Օհայո նահանգի Ակրոն քաղաքի բարերից մեկում, որի հետևանքով մեկ մարդ է մահացել, 4-ը` վիրավորվել: 

Ինպես հաղորդում է РИА Новости-ն` Akron Beacon Journal-ին հղումով, միջադեպը տեղի է ունեցել առավոտյան տեղի բարերից մեկում: Պարբերականի տվյալներով` հրաձգության ժամանակ զոհված անձը ոստիկան է եղել, ով ծառայողական պարտականություններ իրականացնելիս չի եղել: Միջադեպից տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: 

Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: Հաղորդվում է, որ հրաձգության հեղինակը ձերբակալվել է: