ԱՄՆ բանակը կորցնում է ռազմական առավելությունը. Պենտագոնի ղեկավար
Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել է ԱՄՆ զինուժի նոր ռազմական տեխնոլոգիաների և սպառազինության համակարգերի զարգացման ծրագրի մասին, որը կօգներ ԱՄՆ–ին պահպանել ռազմական ոլորտում առաջատար դիրքերը 21-րդ դարում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ելույթ ունենալով Կալիֆոռնիայում անվտանգության հարցերի վերաբերյալ ֆորումում՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը նախազգուշացրել է, որ ամերիկյան բանակը կորցնում է իր տեխնոլոգիական առավելությունը և սպառազինության նոր համակարգերի զարգացման կարիք ունի, որոնք կկարողանան պատասխանել ռազմական սպառնալիքներին:
Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, մեծացնում են իրենց ռազմական ծախսերը և արդիականացնում են զինատեսակները, նշել է Հեյգելը:
Բացի այդ, միայն զարգացած երկրների սահմանափակ շրջանի մոտ առկա զենքն այժմ տարածվում է ողջ աշխարհում և հասանելի է դառնում, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպություններին:
Չակ Հեյգելը պատմել է նոր ծրագրի մեկնարկի մասին, որը նախատեսում է նորագույն պաշտպանական տեխնոլոգիաների ծախսերի մեծացում, սակայն չի նշել անգամ մոտավոր թվեր:










