Սիերա Լեոնեից ԱՄՆ ժամանած` Էբոլայով հիվանդ բժիշկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

21:42 • 16.11.14

Սիերա Լեոնեից ԱՄՆ ժամանած բժիշկ Մարտին Սալիան, ում մոտ Էբոլա վարակի ախտանիշներ են հայտնաբերվել, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` Agence France-Presse-ին հղումով: 

«Նա շատ հիվանդ է: Մենք ամեն ինչ կանենք, ինչ մեր ուժերի սահմաններում է, որպեսզի օգնենք նրան հաղթահարել հիվանդությունը», - նշել է Նեբրասկայի համալսարանի բժշկական կենտրոնի բժիշկը: 

Ավելի վաղ 44-ամյա ամերիկացին հիվանդանոց էր տեղափոխվել ծանր վիճակում, և հաղորդվում էր, որ նրա վիճակն ավելի վատ է, քան հիվանդությունը հաղթահարած այլ մարդկանց առողջական վիճակը: