Սիրիական Քոբանիում վերջին երկու ամսում շուրջ 1200 մարդ է զոհվել

23:35 • 16.11.14

Սիրիայի Քոբանի քաղաքում վերջին երկու ամսում 1200 մարդ է զոհվել, ինչի մասին հաղորդում է Սիրիայի` Մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը: 

INTERFAX.RU-ի փոխանցմամբ` զոհվածների մեծամասնությունը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալներն են: Իրավապաշտպանների տվյալներով` վերջին երկու ամսում հաջողվել է ոչնչացնել ԻԼԻՊ-ի 712 զինյալի: Բացի այդ, այդ նույն ընթացքում զոհվել է 27 խաղաղ բնակիչ և 398 քուրդ զինվոր: 

Մարտերը Քոբանիում` Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում, սկսվել են սեպտեմբերի 16-ին: Քաղաքը ռազմավարական նշանակություն ունի ԻԼԻՊ-ի համար, քանի որ դրա գրավումը թույլ կտա զինյալներին անմիջական կապ հաստատել Հալեպի և Ռաքքայի իրենց դիրքերի միջև` վերահսկողություն սահմանելով թուրք-սիրիական սահմանի մեծ մասում: