Լատվիական հատուկ ծառայությունների գործակալը արտաքսվել է ՌԴ–ից՝ լրտեսության համար
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է երկրից լատվիական հատուկ ծառայությունների գործակալի՝ Սեյմի նախկին պատգամավոր Ալեքսեյ Խոլոստովին բացահայտելու և երկրից արտաքսելու մասին:
«Ես՝ Ալեքսեյ Խոլոստովս, ռուս, Լատվիայի քաղաքացի, լատվիական խորհրդարանի երկու գումարման պատգամավոր եմ: Ռուսաստանի տարածքում գտնվում եմ Լատվիայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ, որոնք գործում են Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարության տակ»,- հայտարարել է գործակալը НТВ հեռուստաալիքով նոյեմբերի 16-ին ցուցադրված սյուժեում:
«Գլորիա» մականունով գործակալը, համաձայն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը տված իր խոստովանություններին, հավաքագրվել է 7-8 տարի առաջ Լատվիայի ներքին գործերի նախարարության անվտանգության ոստիկանության աշխատակիցներից կողմից:
Խոլոստովը բացահայտվել է, երբ «հիմք էր պատրաստում» Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Անդրեյ անունով սպայի հավաքագրելու համար:
Մոսկվայում հերթական հանդիպումից հետո գործակալ Խոլոստովը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից «հրավիրվել է զրույցի համար» և խոստովանել է իր գործակալի գործունեության մասին, պատմել է, թե ով և ինչպես են իրեն հավաքագրել, ինչ խնդիրներ է իրականացրել Ռուսաստանում: Հեռուստահաղորդման համաձայն՝ քանի որ Խոլոստովը չի հասցրել լուրջ վնաս հասցնել Ռուսաստանին, որոշում է կայացվել պարզապես արտաքսել նրան Ռուսաստանից:










