Լուգանսկ մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները հատել են սահմանը
Ռուսաստանից ուկրաինական Լուգանսկ մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատար ավտոմեքենաներն ռուսական «Դոնեցկ» անցակետով արդեն հատել են ուս-ուկրաինական սահմանը և գտնվում են ուկրաինական կողմում, գրում է kommersant.ru-ն:
Լուգանսկ ուղևորվող 20 ավտոմեքենաները, ինչպես նաև դրանցում գտնվող հումանիտար բեռները փաստաթղթավորվել են մաքսայինների և սահմանապահների կողմից:
Ավելի վաղ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային իրավիճակներում վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Վորոնովը հայտնել էր, որ մարդասիրական օգնության ավտոշարասյունը՝ բաղկացած 70-ից ավելի բեռնատար մեքենաներից, կիսվել է երկու մասի: Մաքսակետից անցնելուց հետո 54 մեքենա կուղևորվի Դոնեցկ, իսկ 20-ը՝ Լուգանսկ:
«Ընդհանուր առմամբ այդ շրջաններ կհասցվի 450 տոննայից ավելի բեռ: Դա էլեկտրատեխնիկական սարքավորումներ են, շինանյութ, փայտանյութ և կցամասեր, ինչպես նաև GSM սարքավորումներ»,- հայտնել է Վորոնովը:










