Ուկրաինայում իրավիճակը կարգավորման լավ հեռանկարներ ունի. Պուտին

10:51 • 16.11.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման լավ հեռանկարներ է տեսնում, գրում է Gazeta.ru-ն:


«Իրավիճակն ընդհանուր առմամբ, ըստ իս, կարգավորման լավ հեռանկարներ ունի, ինչքան էլ դա տարօրինակ թվա»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը Բրիսբենում G20 վեհաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:


Նա հանդիմանել է ուկրաինական իշխանություններին երկրի հարավ-արևելքի տնտեսական շրջափակման համար:


«Ինչո՞ւ են ներկայիս ուկրաինական իշխանություններն իրենց ձեռքով շրջափակում այդ տարածքները՝ չեմ հասկանում: Այսինքն՝ կարելի է հասկանալ, փողեր են տնտեսում, բայց սա այդ դեպքը և այդ ժամանակը չէ, երբ պետք է դրա վրա տնտեսել»,- հայտարարել է Պուտինը:


«Անգամ ամենադժվար օրերին, ամիսներին և, այո՛, տարիներին, մենք երբեք չենք դադարեցրել Չեչնիայի Հանրապետության ֆինանսավորումը: Պարբերաբար վճարել ենք ոչ միայն կենսաթոշակներ, այլև անգամ բյուջեի սուբսիդիաներ»,- նշել է Պուտինը: