Վայոց ձորում արջն արգելափակվել է ցանկապատի մեջ

08:30 • 17.11.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 16-ին՝ ժամը 23.01-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում արջն արգելափակվել է մետաղյա ցանկապատի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերը:


Ժամը 03.40-ի դրությամբ փրկարարները քնեցրել են արջին և կենդանաբանական այգու աշխատակիցների հետ միասին տեղափոխել անվտանգ տարածք, որտեղ կենդանին ազատ է արձակվել: