Եղվարդում ընտանիքով ձուկ են կերել և թունավորվել

15:29 • 17.11.14

Նոյեմբերի 16-ին, ժամը 13.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկի 6 բնակիչներ։


Վերջիններս հիվանդանոցում հայտնել են, որ նոյեմբերի 15-ին տանն ընտանիքով ձուկ են կերել:


Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: